454 դիտում, 2020.12.05 09:07

Այսօր դեկտեմբերի 5-ն է․ օրվա պատմական նշանակությունը

Այսօր դեկտեմբերի 5-ն է․ օրվա պատմական նշանակությունը

Դեկտեմբերի 5-ը տարվա 339-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 26 օր:

  • 1803թ․- ծնվել է Ֆյոդոր Տյուտչևը՝ ռուս բանաստեղծ:
  • 1791թ․- մահացել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը՝ դասական երաժշտության կոմպոզիտոր:
  • 1901թ. - ծնվել է Ուոլթ Դիսնեյը՝ ամերիկացի կինեմատոգրաֆիստ, մուլտիպլիկատոր, գործարար։
  • 1918թ․ - սկսվել է Հայ-վրացական պատերազմը Լոռվա համար։
  • 1920թ․ - ՀԽՍՀ Հեղկոմի առաջին հրամանով ստեղծվում է ՀԽՍՀ Ռազմական գործերի ժողովրդական կոմիսարիատը։
  • 1926թ․ - մահացել է Կլոդ Մոնեն՝ ֆրանսիացի ճանաչված գեղանկարիչ, ֆրանսիական իմպրեսոնիզմի հիմնադիրներից։
  • 1936թ․ - Շարք է մտնում Քանաքեռգէսը։
  • 1936թ․ - ԽՍՀՄ խորհուրդների VIII արտակարգ համագումարը հաստատում է ԽՍՀՄ նոր սահմանադրությունը։ Հայկական ԽՍՀ -ը դառնում է միութենական հանրապետություն։
  • 1965թ․ - ծնվել է Վահան Արծրունին՝ հայ երաժիշտ, երգահան։
  • 2013թ․ - մահացել է Նելսոն Մանդելան՝ Հարավ Աֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահը, մարդու իրավունքների ամենահայտնի ակտիվիստներից մեկը։