Հանրապետության տարածքում դեկտեմբերի 5-ին գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում դեկտեմբերի 5-7-ը՝ ցերեկը, աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։
Երևանում դեկտեմբերի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան ժամերին` մառախուղ։ Գիշերը կդիտվի +2, ցերեկը՝ +7, երեկոյան՝ +4 աստիճան տաքություն։