358 դիտում, 2020.12.04 22:51

Մեկ օրում շուրջ 1250 տարհանվածներ վերադարձել են Լեռնային Ղարաբաղում գտնվող իրենց տները

Մեկ օրում շուրջ 1250 տարհանվածներ վերադարձել են Լեռնային Ղարաբաղում գտնվող իրենց տները

Ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ վերադարձող արցախցիների հերթական ավտոբուսներն են ուղեկցել: Այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

 Երեւանից Ստեփանակերտ ավտոբուսներով մեկ օրում ուղևորվել է 1244 մարդ: Ավտոբուսների շարժումն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի եւ ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ:

Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության վայրեր են վերադարձել շուրջ 32 հազար տարհանվածներ։