928 դիտում, 2020.12.04 22:37

Ես համոզված եմ, որ ՀՀ իշխանությունը արեց ամեն ինչ՝ պատերազմն անխուսափելի դարձնելու համար․ Ռոբերտ Քոչարյան

Ես համոզված եմ, որ ՀՀ իշխանությունը արեց ամեն ինչ՝ պատերազմն անխուսափելի դարձնելու համար․ Ռոբերտ Քոչարյան

Անկասկած հնարավոր էր խուսափել պատերազմից։ Ես համոզված եմ, որ ՀՀ իշխանությունը արեց ամեն ինչ՝ պատերազմն անխուսափելի դարձնելու համար։ Նման տեսակետ հայտնել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Բանակցային գործողությունը մտցվեց փակուղի, մտցվեց գիտակցաբար։  Իրարամերժ հայտարարություններով ստեղծվեց մի վիճակ, որ ՄԽ համանախագահողները նույնիսկ չէին հասկանում, թե հայկական կողմը ինչ է ուզում, ստեղծվեց տպավորություն, որ հայկական կողմը ուղղակի տարբեր հնարքներ է հորինում՝ բանակցային գործընթացը փակուղի մտցնելու համար։ Պատերազմը սկսվել է այն պահին, երբ ոչ ոք չէր կասկածում, որ բանակցային գործընթացը տապալվում է  հայկական կողմի պատճառով»,-նշել է Քոչարյանը։

Ըստ Ռոբերտ Քոչարյանի Արցախի գոյության իրավական հիմքն ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառումն է։

«Մեր իշխանությունները լեգիտիմիզացրել են Ադրբեջանի ագրեսիան Ղարաբաղի նկատմամբ։ Մենք մեր հայտարարություններով փոխեցինք և հարցի կարգավորումը բերեցինք պետությունների տարածքային ամբողջականության տիրույթ, և սա է պատճառը, որ միջազգային հանրությունն այս պատերազմում Ադրբեջանի ագրեսիան դիտում էր որպես տարածքային ամբողջականության վերականգնում. քանի՞ երկիր դատապարտեց Ադրբեջանին՝ պատերազմ սկսելու համար։ Սա դիվանագիտական ձախողում էր»,-ընդգծել է ՀՀ 2-րդ նախագահը։