5970 դիտում, 2020.12.04 21:50

ՌԴ-ից պահանջել են պետական պաշտոններից հեռացնել սորոսական գործակալներին. Mediaport

ՌԴ-ից պահանջել են պետական պաշտոններից հեռացնել սորոսական գործակալներին. Mediaport

Mediaport տելեգրամյան ալիքը նախօրեին հայտնել էր, որ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին կանչել են Մոսկվա։

Նույն օրը ԱԱԾ-ն հաստատել է տեղեկությունը՝ մանրամասներ չհայտնելով այցի օրակարգի մասին։

Mediaport-ին հայտնի է դարձել, որ ՀՀ ԱԱԾ տնօրենը ՌԴ-ում ծանր հանդիպում է ունեցել Անվտանգության դաշնային ծառայություն (ФСБ) ղեկավարի հետ։

Աբազյանին է փոխանցվել Հայաստանի սորոսական գործակալական ողջ ցանցի քարտեզը՝ անուն առ անուն և պահանջ է ներկայացվել հեռացնել նրանց պետական պաշտոններից՝ նախանշված սեղմ ժամկետում։ Բացի այդ, ՌԴ-ից պահանջել են չեղարկել ռուսական հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսից հեռացնելու որոշումը։

ԱԱԾ տնօրենը մեկ շաբաթ ժամանակ է խնդրել առաջադրված խնդիրների կատարման ժամանակացույցով ՌԴ ներկայանալու համար։