24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Mediaport տելեգրամյան ալիքը նախօրեին հայտնել էր, որ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին կանչել են Մոսկվա։
Նույն օրը ԱԱԾ-ն հաստատել է տեղեկությունը՝ մանրամասներ չհայտնելով այցի օրակարգի մասին։
Mediaport-ին հայտնի է դարձել, որ ՀՀ ԱԱԾ տնօրենը ՌԴ-ում ծանր հանդիպում է ունեցել Անվտանգության դաշնային ծառայություն (ФСБ) ղեկավարի հետ։
Աբազյանին է փոխանցվել Հայաստանի սորոսական գործակալական ողջ ցանցի քարտեզը՝ անուն առ անուն և պահանջ է ներկայացվել հեռացնել նրանց պետական պաշտոններից՝ նախանշված սեղմ ժամկետում։ Բացի այդ, ՌԴ-ից պահանջել են չեղարկել ռուսական հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսից հեռացնելու որոշումը։
ԱԱԾ տնօրենը մեկ շաբաթ ժամանակ է խնդրել առաջադրված խնդիրների կատարման ժամանակացույցով ՌԴ ներկայանալու համար։