538 դիտում, 2020.12.04 20:40

Լավրովը հայտարարել Է Թուրքիայի հետ սկզբունքային տարաձայնությունների բացակայության մասին

Լավրովը հայտարարել Է Թուրքիայի հետ սկզբունքային տարաձայնությունների բացակայության մասին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պնդում է, որ Ռուսաստանը սկզբունքային տարաձայնություններ չունի Թուրքիայի հետ։

«Մենք սկզբունքային տարաձայնություններ չունենք Թուրքիայի հետ», - ասել Է Լավրովը՝ ելույթ ունենալով «Միջերկրածովյան երկխոսության» ժամանակ։

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ երկրները չեն կարող ամեն ինչի շուրջ համաձայնության գալ, և ցանկացած պետության հարաբերություններում տարաձայնություններ կարող են լինել:

«Թուրքիայի հետ մեր հարաբերությունները կառուցվում են բարիդրացիության և միմյանց շահերը հաշվի առնելու հիման վրա։ Բացի այդ, մենք ունենք բազմամիլիոնանոց նախագծեր էներգետիկայի ոլորտում, ինչպես նաև համագործակցություն ռազմատեխնիկական ոլորտում։ Մենք մեր արտաքին քաղաքական ակտիվությունը համակարգելու շատ խոստումնալից ծրագրեր ունենք։ Ինչ վերաբերում Է Լիբիային, գաղտնիք չէ, որ մենք տարբեր մոտեցումներ ունենք Թուրքիայի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ Սակայն մենք շփման մեջ ենք մնում հակամարտության բոլոր կողմերի հետ։ Կարծում եմ, որ մեր ազդեցությունը՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ այլ երկրների, հակամարտության կողմերի վրա օգնում է հասնել ավելի լավ արդյունքների, երբ մենք միասին ենք աշխատում», - հավելել է Լավրովը։