758 դիտում, 2020.12.04 19:59

Ռուսաստանից Արցախ առաջին չվերթները կարող են իրականացվել դեկտեմբերին

Ռուսաստանից Արցախ առաջին չվերթները կարող են իրականացվել դեկտեմբերին

Արցախի Հանրապետությունը և Ռուսաստանի իշխանությունները քննարկում են օդային հաղորդակցության բացման հարցը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Արցախի Հանրապետության վարչակազմի իր աղբյուրին։

 Ռուսաստանից դեպի Ստեփանակերտի օդանավակայան առաջին չվերթները կարող են իրականացվել արդեն դեկտեմբերին: 

«Այժմ երկու կողմերն էլ  ջանքեր են գործադրում, որպեսզի դա տեղի ունենա», - ասել է գործակալության զրուցակիցը` պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ  մինչեւ տարվա վերջ Ստեփանակերտի օդանավակայանում վերսկսեն չվերթները:

Նա հավելել է, որ Ստեփանակերտի օդանավակայանում նաև կիրականացվեն ուղևորների համար չվերթներ, որոնք, ինչպես սպասվում է, Արցախ կժամանեն ոչ միայն Մոսկվայից, այլեւ Ռուսաստանի այլ տարածաշրջաններից:

Մեկ այլ աղբյուր հաստատել է այդ ծրագրերի իսկությունը։ Նրա խոսքով՝ հավանաբար մինչեւ այս ամսվա վերջ ականատես կլինենք, թե ինչպես առաջին ռուսական ինքնաթիռները վայրէջք կկատարեն Լեռնային Ղարաբաղում: