Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նոր գլխավոր քարտուղար է ընտրվել Գերմանացի դիվանագետ Հելգա Շմիդը: Նա առաջին կինն է, որը ղեկավարելու է այդ կազմակերպությունը:
Ըստ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի «ավելի լավ թեկնածու» չէր կարող լինել։
2016-ի սեպտեմբերից Շմիդը աշխատել է որպես Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) գլխավոր քարտուղար: Ի թիվս այլ գործերի՝ նա մասնակցել է Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ ԵՄ բանակցություններին: