Նոյեմբերի 30-ին ռուս խաղաղապահների կողմից բացված թեժ գծի միջոցով տեղեկություն է ստացվել այն մասին, որ Խրամորթ գյուղում անհետ կորել են Համբարձումյան Ադեմնիկը և Խաչատուրյան Ռամիդը: Այս մասին տեղեկացնում է ռուս խաղաղապահների տելեգրամյան ալիքը։
Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ներկայացուցիչները հայտնել են, որ նրանք ձերբակալվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում և տեղափոխվել Բաքու:
Ռուս խաղաղապահների և ադրբեջանական կողմի բանակցությունների արդյունքում հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել նրանց վերադարձնելու վերաբերյալ:
Դեկտեմբերի 4-ին Համբարձումյանը և Խաչատուրյանը Ռուսաստանի ռազմաօդային ուժերի օդանավով տեղափոխվել են Երևան և հանձնվել Հայաստանի սահմանային ծառայությանը: