ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը խնդրում է հավատալ և վստահել հայ դիվանագիտությանը՝ նշելով, որ պատմությունն ունի օրինակներ, երբ դիվանագիտությունը երկիրը դուրս է բերել ամենածանր իրավիճակներից: Այս մասին Այվազյանն ասել է խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:
«Դիվանագիտությունը սիրում է լռություն, ուստի լուռ կկատարի իր աշխատանքները, իսկ դրանց արդյունքներն ավելի խոսուն կլինեն, քան որևէ մեկնաբանություն: Պատմությունն ունի օրինակներ, երբ դիվանագիտությունը երկիրը դուրս է բերել ամենածանր իրավիճակներից, խնդրում եմ հավատալ և վստահել հայ դիվանագիտությանը»,- նշել է նա: