952 դիտում, 2020.12.04 17:39

Լեռնային Ղարաբաղի պատկանելիությունը որոշվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վաղուց ընդունված բանաձեւերով․ Պեսկով

Լեռնային Ղարաբաղի պատկանելիությունը որոշվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վաղուց ընդունված բանաձեւերով․ Պեսկով

«Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում»,-հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակը՝ պատասխանելով հարցին, թե պատերազմից եւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ռուսաստանը փոխե՞լ է արդյոք դիրքորոշումը Ղարաբաղի կարգավիճակի հարցում:

Դմիտրի Պեսկովը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի պատկանելիությունը որոշվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձեւերով:

«Ռուսաստանն իր դիրքորոշումը չի փոխել, որեւէ երկիր չի փոխել, եւ ինչպես նախագահ Պուտինն է ասել՝ Ղարաբաղը չի ճանաչել նույնիսկ Հայաստանը»,- նշել է Պուտինի խոսնակը:

Պեսկովը հայտնել է նաեւ, որ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում իրենց գործողությունները համակարգում են և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ: Կողմերից որևէ մեկը առաջնային չէ: