կարևոր
1790 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-04 16:10

Բորելի կարծիքով՝ Ռուսաստանը եւ Թուրքիան դուրս են մղում Եվրոպային Ղարաբաղում, Լիբիայում ու Սիրիայում հակամարտությունների կարգավորման գործընթացից

Բորելի կարծիքով՝ Ռուսաստանը եւ Թուրքիան դուրս են մղում Եվրոպային Ղարաբաղում, Լիբիայում ու Սիրիայում հակամարտությունների կարգավորման գործընթացից

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը կարծում է, որ Եվրոպան դուրս է մղվում Լեռնային Ղարաբաղում, Լիբիայում ու Սիրիայում հակամարտությունների կարգավորման գործընթացներից, ինչն աշխատում է հօգուտ Ռուսաստանի եւ Թուրքիայի:

Բորելն իր բլոգում գրել է, որ Եվրամիությունը պետք է ներկա լինի այնտեղ, որտեղ վտանգված են Միության շահերը: