Կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Այն անցկացվել է հեռավար՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Վարչապետ Փաշինյանը, իր ելույթում խոսելով կորոնավիրուսի դեմ պայքարի մասին, նշել է, որ հայկական կողմի համար հիմնական խնդիրը մնում է ուղեւորափոխադրումների հարցը եւ Հայաստանի քաղաքացիների՝ ԵԱՏՄ մի շարք երկրներ մուտքի արգելքի չեղարկումը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի համար այս տարին, հայտնի պատճառներով, հատկապես բարդ էր: «Բայց մենք չենք դանդաղեցրել համագործակցության մասնակցության տեմպերը եւ ակտիվորեն ներգրավված ենք եղել մեր ինտեգրացիոն տարածքում տեղի ունեցող բոլոր գործընթացներում»,-ասել է վարչապետը:
Նիստի ընթացքում քննարկվել է եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ` առեւտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման եւ այլ ոլորտներին վերաբերող թեմաներ: