կարևոր
2360 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-04 13:50

Միացյալ Նահանգների Կոնգրեսում տապալվել է հակահայկական նախագիծը

Միացյալ Նահանգների Կոնգրեսում տապալվել է հակահայկական նախագիծը

Միացյալ Նահանգների Կոնգրեսում տապալվել է հակահայկական նախագիծը: Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի անդամները 2021 թվականի Ազգային պաշտպանության հաստատման վերաբերյալ օրենքից հանել են հակահայկական ձեւակերպումներ պարունակող զեկույցը՝ Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ադրբեջանում ներքին տեղահանվածների կարգավիճակի վերաբերյալ:

Այս մասին տեղեկացնում է Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը, որն այդ զեկույցը որակել էր թշնամական ու միակողմանի եւ աշխատանքներ տարել՝ այն չեղարկելու ուղղությամբ:

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն էլ «Ֆեյսբուք»-ում գրել է՝ բացի այն, որ հայկական լոբբիատների աշխատանքի արդյունքում հակահայկական բանաձեւը դուրս մղվեց, շրջանառության մեջ կան հակաթուրքական եւ հակաադրբեջանական նախագծեր: «Հայաստանի իշխանություններն այս ուղղությամբ գործադրել են զրո ջանք»,-գրառումը եզրափակել է միջազգայնագետը: