կարևոր
521 դիտում, 6 ամիս առաջ - 2020-12-04 13:40

Հայաստանում հարցվածների 45,7%-ն է տեսնում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն

Հայաստանում հարցվածների 45,7%-ն է տեսնում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն

Հայաստանում անցկացված հարցման մասնակիցների ընդհանուր առմամբ 45,7%-ն է տեսնում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն: Այս մասին դեկտեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Քաղաքացիներին հարցրել ենք` ներկա պահին Հայաստանի Հանրապետությունում կա արդյո՞ք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն: 28,8%-ը նշել է, որ միանշանակ այո, ավելի շուտ այո` 16,9%-ը, ավելի շուտ ոչ` 14,3%-ը, և միանշանակ ոչ` 27,2%-ը: 12,8%-ը դժվարացել է այս հարցին պատասխանել»,- ասել է Նավասարդյանը:

Մեկ այլ հարցի պատասխանների համաձայն` քաղաքացիների 36,8%-ը կարծում է, որ Հայաստանում պետք է պահպանվի խորհրդարանական կառավարման համակարգը, 32,6%-ը կողմ է, որպեսզի դարձյալ անցում կատարվի կիսանախագահական կառավարման համակարգի, իսկ 30,5%-ը դժվարացել է պատասխանել այդ հարցին: