24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Մեկ տարի առաջ շահագործման հանձնվեց Քաշաթաղի շրջանային բուժմիավորման նոր շենքը: Այն կրում էր հիմնադրի՝ Արցախ Բունիաթյանի անունը, շենքի բակում էլ նրա կիսանդրին էր:
Մտավորական, վաստակավոր բժիշկ, հասարակական գործիչ, փաստավավերագրական բազմաթիվ գրքերի հեղինակ Արցախ Բունիաթյանն Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից մեկնել էր ռազմաճակատ: Պատերազմում հաղթանակից հետո նա հաստատվել էր Քաշաթաղի շրջանում, աշխատանքի անցել տեղի հիվանդանոցում:
Ինչպես գրում է Aravot.am-ը, լեգենդար մարդու կինը՝ տիկին Սոնան սոցիալական ցանցում օրեր առաջ տեղեկացրել է. «Ընկերներիս անհանգիստ հարցումներին ցավով պատասխանեմ: Բերձորի իր անունը կրող հիվանդանոցի բակից հանվեց բժշկի կիսանդրին:
Արցախյան պատերազմից սկսած, հետագայում նաեւ Քաշաթաղի տարածքում որքան ջանք, ուժ, էներգիա, միտք ու առողջություն կորսվեց … Երկի՛ր էինք ապրեցնում՝ տիրոջ իրավունքով…Քաշաթաղցիները բոլո՛րն էին հերոսներ (կամ՝ խենթեր)»: