կարևոր
1142 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-04 11:30

Ստեփանակերտում, Ասկերանի համայնքների տարածքում կկատարվի չպայթած զինատեսակների վնասազերծում

Ստեփանակերտում, Ասկերանի համայնքների տարածքում կկատարվի չպայթած զինատեսակների վնասազերծում

Ստեփանակերտի Թումանյան 123 շենքի հարակից տարածքում ժամը 11:00-ի սահմաններում տեղի կունենա չպայթած զինամթերքների վնասազերծում, ԱԻՊԾ-ն հորդորում է պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Ստեփանակերտի Թումանյան 123 շենքի հարակից տարածքում չպայթած զինամթերքների վնասազերծումը տեղի կունենա  դեկտեմբերի 4-ին ժամը 11-ի սահմաններում «Հալո Թրաստ» ականազերծող ոչ կառավարական կազմակերպության կողմից:

«Օրվա ընթացքում սակրավորների կողմից հայտնաբերված տարբեր զինատեսակների վնասազերծման միջոցառում նախատեսվում է նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում: Պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:

ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է զենք-զինամթերք հայտնաբերելու դեպքում անմիջապես զանգահարել ճգնաժամային կառավարման կենտրոն 911, 101 և 112 շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներին»,- ասված է հաղորդագրության մեջ: