Հինգշաբթի երեկոյան ժամերին Երեւանի կենտրոնական փողոցներից շատերը տեւական ժամանակ փակ են եղել։ Ամբողջ Երեւանում զանգվածային անհնազանդության մասին նախօրեին հայտարարել էր Դաշնակցության երիտասարդական միությունը։
Եվ այս անգամ էլ այդպիսի ակցիային միացել էին տարբեր հետաքրքրություններ, քաղաքական կողմնորոշումներ ունեող քաղաքացիներ, քաղաքական գործիչներ։ Վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների դեմ ոստիկանությունը դարձյալ ուժ է կիրառել՝ փողոցներն ազատելու նպատակով: Մի մասին բերման են ենթարկել:
Ի դեպ, տեղեկություն են շրջանառվում, որ ոստիկանների խմբերին տեղափոխել են՝ օգտագործելով շտապօգնության մեքենաներ:
Մանրամասները՝ տեսանյութում։