կարևոր
1121 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-03 23:13

Նախագահի հրամանագրով՝ մի շարք զինծառայողներ պարգևատրվել են

Նախագահի հրամանագրով՝ մի շարք զինծառայողներ պարգևատրվել են

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ մի շարք զինծառայողներ պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ Արման Բաբաջանյանը՝ Մարտական ծառայության մեդալով։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվա-ծի 1-ին մասի.
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին պարգևատրել`
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝

Արսեն Սերյոժայի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝
Համլետ Պարգևի ԼԵՎՈՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ

Գագիկ Գուրգենի ԴԱՎԹՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, սերժանտ

Էմին Հայկի ԵՐԻՑՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, սերժանտ

Հրայր Սահակի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային

Արիության մեդալով՝

Վահե Սերյոժայի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ թիվ N զորամասի սպա, մայոր

Վահագն Մարատի ԱՂԱԲԵԿՅԱՆԻՆ թիվ N զորամասի ծառայության պետ, մայոր

Հայկ Հրանտի ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝
Վարդան Աշոտի ՂՈՒՇՉՅԱՆԻՆ թիվ N զորամասի ծառայության պետ, բժշկական ծառայության մայոր

Մարտական ծառայության մեդալով՝
Արման Ռուբիկի ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի վաշտի հրամանատար, մայոր»: