կարևոր
556 դիտում, 5 ամիս առաջ --> 2020-12-03 22:00

Վազգեն Մանուկյանը՝ վարչապետի միասնական թեկնածու․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Քաղաքական 17 կուսակցություններն ամփոփիչ խորհրդակցությունից հետո հայտարարությամբ հրապարակել են վարչապետի միասնական թեկնածուի անունը։ Թեկնածուն Վազգեն Մանուկյանն է: 1988 թվականին «Ղարաբաղ» կոմիտեի անդամը եղել է նորանկախ Հայաստանի առաջին վարչապետը, ապա հրաժարական տվել՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ունեցած քաղաքական տարաձայնությունների պատճառով։

1992 թվականին, ռազմաճակատում իրար հաջորդած պարտություններից հետո, ընդդիմության ճնշմամբ նշանակվել է Պաշտպանության նախարարի պաշտոնակատար։ Այդ շրջանում արմատական բեկում էր մտել ռազմաճակատում, որին էլ հաջորդել էր տարբեր ուղղություններով հայկական միասնական Զինված ուժերի լայնածավալ գրոհն ու արդյունքում՝ 1994-ի մայիսին զինադադարի հաստատումը։

Վերջին տարիներին նա եղել է Հայաստանի հանրային խորհրդի նախագահը, սակայն Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանում, քաղաքական անհամաձայնությունների արդյունքում հրաժարվել էր նաեւ այդ պաշտոնից։

Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում։