կարևոր
1470 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-03 20:13

ՀՀ արտաքին գործերի նախարարը դեկտեմբերի 7-ին Մոսկվայում կհանդիպի ռուս գործընկերոջ հետ. Զախարովա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դեկտեմբերի 7-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն դեկտեմբերի 7-ին Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում: Նախարարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: Հիմնական ուշադրությունը, անկասկած, կդարձվի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի՝ մարդասիրական աջակցության, ենթակառուցվածքների վերականգնման, տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման հարցերին»,- նշել է Զախարովան: Հաայստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները կքննարկեն նաև երկու երկրների համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ, ՀԱՊԿ, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում և այլ միջազգային կազմակերպություններում:

Ամենշաբաթյա իր բրիֆինգի ընթացքում ՌԴ ԱԳՆ ներկաայցուցիչ Մարիա Զախավորան անդրադարձել է նաև Արցախի մշակութային ժառանգության պահպանման հարցերին: Մանրամասները՝ տեսանյութում: