կարևոր
1782 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-03 19:41

Հերացի փողոցով անցնող շտապօգնության մեքենայով տեղափոխվել են ոստիկաններ․ Նաիրա Զոհրաբյան

Հերացի փողոցով անցնող շտապօգնության մեքենայով տեղափոխվել են ոստիկաններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Դեռ քաղաքապետ Հայկ Մարության, դեռ Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ  տնօրեն Թագուհի Ստեփանյան, դեռ առողջապահության ոլորտի համակարգող փոխքաղաքապետ՝ Սերգեյ Հարությունյան՝ հենց հիմա պաշտոնապես պարզաբանեք, թե ինչու էին քիչ առաջ Հերացի փողոցով անցնող շտապօգնության մեքենայով տեղափոխվում ոստիկաններ»,- գրել է Զոհրաբյանը:

Այս պահին քաղաքացիները փակել են Երևան քաղաքի որոշ փողոցներ և պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: