16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ կոչ են արել տարածաշրջանից անհապաղ դուրս բերել բոլոր օտարերկրյա վարձկաններին: Այս մասին ասվում է համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների՝ Ռուսաստանի ու Ֆրանսիայի արտգործնախարարների, Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի այսօրվա համատեղ հայտարարությունում:
Միջնորդ երկրները կոչ են արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել լիարժեք կատարել նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարությամբ, նաեւ հրադադարի վերաբերյալ մինչ այդ ստանձնած իրենց բոլոր պարտավորությունները: Համանախագահ երկրները նաեւ հորդորել են Երեւանին ու Բաքվին օգտվել հաստատված հրադադարից ու միջնորդների հովանու ներքո բանակցություններ սկսել տեւական ու կայուն խաղաղության հասնելու համար:
Այդ համատեքստում նրանք կոչ են արել հնարավորիս շուտ տարածաշրջանում հյուրընկալել համանախագահներին ու պարտավորվել առարկայական բանակցություններ վարել համաձայնեցված ժամանակացույցով՝ բոլոր չլուծված խնդիրները կարգավորելու համար: Ռուսաստանը, Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները կարեւորել են նաեւ ռազմագերիների ու զոհվածների մարմինների փոխանակումը, կրոնական ու պատմական ժառանգության պաշտպանությունը, տեղահանվածների վերադարձի համար բարենպաստ պայմաններ ստեղծելը: