կարևոր
1544 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-03 17:15

Արցախում շարունակվում են վնասված բնակելի տների ու կրթօջախների վերականգնման շինաշխատանքները

Արցախում շարունակվում են վնասված բնակելի տների ու կրթօջախների վերականգնման շինաշխատանքները

Արցախի  գրեթե բոլոր բնակավայրերում և Ստեփանակերտում վերականգնվում են պատերազմական գործողությունների հետևանքով վնասված շենք-շինությունները: Այս մասին տեղեկացնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:

Շարունակվում են պատերազմական գործողությունների հետևանքով վնասված կրթական օբյեկտների, բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակելի տների և տանիքների վերականգնման աշխատանքները։

Առաջին  փուլում իրականացվում են տանիքների, դռների, պատուհանների տեղադրման աշխատանքները, 2-րդ փուլում կսկսվեն ներքին հարդարման շինաշխատանքները։

Շարունակվում է բնակիչներին վնասված տների վերականգնման նպատակով շինանյութերի տրամադրումը։

Անհրաժեշտության դեպքում աշխատանքներ են իրականացվում տարհանված բնակիչներին բնակեցնելու համար Արցախի  տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից տրամադրած բնակելի տների ու բնակարանների վերանորոգման ուղղությամբ։

ԱՀ գյուղական բնակավայրերում երկար տարիներով փաստացի չբնակեցված բնակելի տներում, որոնք տրամադրել են տարհանված ընտանիքներին, նույնպես կատարվում են վերանորոգման աշխատանքներ։