5476 դիտում, 2020.12.03 16:54

Ի՞նչ կենսագրություն ունի Հայրենիքի փրկության ազգային շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը

Ի՞նչ կենսագրություն ունի Հայրենիքի փրկության ազգային շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը

Վազգեն Միքայելի Մանուկյանը ծնվել է 1946 թվականի փետրվարի 13-ի։

Եղել է ՀՀ երրորդ հանրապետության առաջին վարչապետ, 1992-1993 թվականներին  ղեկավարել է ՀՀ պաշտպանական գերատեսչությունը։

  • 1988 թվականի փետրվարից եղել է «Ղարաբաղ» կոմիտե համահիմնադիր և կոմիտեի անդամ, 1988 թվականի հունիսից` «Ղարաբաղ» կոմիտեի կոորդինատորը։
  • 1988թ. դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ ձերբակալվել է, 6 ամիս անցկացրել Մոսկվայի «Մատրոսկայա տիշինա» բանտում:
  • Եղել է «Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) կուսակցության համահիմնադիր և վարչության առաջին նախագահ։
  • 1990-1995 թվականներին եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր
  • 1995-2007 թվականներին եղել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր:
  • 1990-1991 թվականներին եղել է ՀՀ վարչապետ։
  • 1991 թվականի սեպտեմբերի 26-ին Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից:
  • 1991 թվականի շարժման ակտիվ մասնակիցների և համախոհների հետ նախաձեռնել է Ազգային Ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության հիմնադրումը:
  • 1991 թվականից ԱԺՄ կուսակցության վարչության նախագահ:
  • 1992 թվականի սեպտեմբերն նշանակվել է ՀՀ պետնախարարի, այսուհետև պաշտպանության նախարար` միաժամանակ ղեկավարելով ՀՀ ռազմարդյունաբերական համալիրը:
  • Վազգեն Մանուկյանի օրոք ձևավորվել է կանոնավոր հայկական բանակը, փոխվել պատերազմի ընթացքը և երբ հայկական կողմն անընդմեջ հաղթանակ էր տանում, 1993 թվականի օգոստոսին ազատվել է պաշտոնից:
  • 2009 թվականի մարտից 2019 թվականի դեկտեմբեր ՀՀ Հանրային խորհրդի նախագահն էր:
  • 2019 թվականից՝ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախագահ:

Քարվաճառի շրջանում տեղակայված ադրբեջանական ռազմական հենակետի ոչնչացման, բռնազավթված բնակավայրերի ազատագրման և ադրբեջանական բանակի լաչին-քելբաջարյան խմբավորման ջախջախման գործողությունըտեղի է ունեցել 1993 թվականի մարտի 27-ից ապրիլի 2-ը՝ Վազգեն Մանուկյանի պաշտոնավարման օրոք էր և նրա անմիջական ղեկավարությամբ։