կարևոր
1287 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-03 16:28

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է Ռուսաստանի խաղաղապահների հրամանատարի հետ

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է Ռուսաստանի խաղաղապահների հրամանատարի հետ

Հանդիպել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը: Այս մասին դեկտեմբերի 3-ին հայտնել են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից:

Նշվում է նաև, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համատեղ եռակողմ հայտարարության դրույթների իրականացման հարցերը: