16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է Սահմանադրական դատարանի նորընտիր նախագահ Արման Դիլանյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետը շնորհավորել է պարոն Դիլանյանին պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ մեր երկրի իրավակարգում Սահմանադրության գերակայության և անմիջական գործողության, Բարձր դատարանի առաքելության իրականացման ու բնականոն գործունեության ապահովման գործում:
Վարչապետը խոսել է կառավարության կողմից դատաիրավական ոլորտում նախատեսվող բարեփոխումների մասին եւ նշել, որ կարևորում է նաև ՍԴ ներգրավվածությունն այդ գործընթացում` իր լիազորությունների շրջանակում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի էր ունեցել խորհրդակցություն՝ իրավապահ համակարգի ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ: