12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Կյանքից հեռացել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, հոգեբան Սամվել Խուդոյանը: Այս մասին հայտնում է համալսարանի պաշտոնական կայքը:
«Խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ 60 տարեկան հասակում մահացել է Մանկավարժական համալսարանի Կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը: Նշանավոր հոգեբանը դասավանդել է ոչ միայն ՀՊՄՀ-ում, այլև մի շարք բուհերում, դասախոսություններով հանդես եկել աշխարհի մի շարք առաջատար համալսարաններում, անցկացրել բազմաթիվ մասնագիտական վերապատրաստումներ»,- ասված է հաղորդագրությունում:
Պրոֆեսոր Խուդոյանը հեղինակ է հոգեբանության և հոգեթերապիայի հարցերին նվիրված շուրջ 100 գիտական աշխատությունների, հինգ մենագրության, այդ թվում՝ երկու մեթոդական ձեռնարկների։