Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում, ըստ պաշտոնական տվյալների` ադրբեջանական կողմն ունեցել է մարդուժի 2783 կորուստ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը:
«Զոհվել է Ադրբեջանի զինված ուժերի 2783 զինծառայող։ 103 զինծառայողների ինքնությունը պարզվում է ԴՆԹ-ի միջոցով։ 100-ից ավելի զինծառայողներ համարվում են անհետ կորած ։ Ձեռնարկվում են միջոցառումներ նրանց գտնվելու վայրը պարզելու և ընտանիքներին փոխանցելու ուղղությամբ ։ Ներկայումս 1245 զինծառայող բուժում է ստանում երկրի բժշկական հաստատություններում»,- ասված է հաղորդագրությունում:
Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների արդյունքում նոյեմբերի 8-ի դրությամբ, ըստ հայկական կողմի տվյալների` Ադրբեջանն ունեցել է կենդանի ուժի 7630 կորուստ, հակառակորդը կորցրել է ընդհանուր առմամբ 264 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 784 զրահատեխնիկա, 6 ՏՕՍ: