կարևոր
1379 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-03 14:53

Մանե Թանդիլյանն ու Ստեփանակերտի քաղաքապետը քննարկել են պատերազմի հետևանքով ի հայտ եկած սոցիալական խնդիրները

Մանե Թանդիլյանն ու Ստեփանակերտի քաղաքապետը քննարկել են պատերազմի հետևանքով ի հայտ եկած սոցիալական խնդիրները

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հանդիպել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանին: Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտնում է, որ հանդիպման առանցքում սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով պատուհասած ծանր սոցիալական իրավիճակն է և դրանից բխվող բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ներկա պայմանները բարելավելու տարբերակների շուրջ` երկուստեք կարևորելով աշխատանքների ճիշտ համակարգման և առկա սուղ ռեսուրսների մոբիլիզացնելու ու գրագետ օգտագործելու անհրաժեշտությունը: Դավիթ Սարգսյանը քաղաքային իշխանությունների կողմից պատրաստակամություն է հայտնել հետայսու ևս նեցուկ կանգնել բնակչոթյանը` նրան հուզող խնդիրների փաթեթն օր առաջ կարգավորելու գործում: Գործընկերները պայմանավորվել են իրենց ղեկավարած կառույցների միջև համագործակցությնն էլ ավելի ամրապնդել` հօգուտ ազգաբնակչության շահերի պահպանման: