կարևոր
2216 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-03 14:39

Արդարադատության նախարար կնշանակվի ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը․ Mediaport

Արդարադատության նախարար կնշանակվի ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը․ Mediaport

Արդարադատության նախարար կնշանակվի ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը։ Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամյան ալիքը։

Mediaport-ն արդեն գրել էր, որ նախարար Ռուստամ Բադասյանն ազատման դիմում է գրել, որին դեռևս ընթացք չի տրվել, քանի որ կառավարությունում փոխարինող չեն գտնում։

Ալիքի Կառավարության աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկայում նախարար է նշանակվելու Արթուր Գոյունյանը։

Վերջինս 2017թ.- 2019թ. զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնը։ 2019թ. հուլիսի 11-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ: