կարևոր
2023 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-03 12:52

Փոխվարչապետ Ավինյանի մամուլի քարտուղարն ազատվել և նշանակվել է խորհրդական

Փոխվարչապետ Ավինյանի մամուլի քարտուղարն ազատվել և նշանակվել է խորհրդական

Երեկ Փոխվարաչապետի մամուլի խոսնակն ազատվել էր աշխատանքից, իսկ այսօր՝ դեկտեմբերի 3-ին նշանակվել Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝
Վահան Հունանյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական»- նշված է փոխվարչապետի հրամանի մեջ։

Հունանյանը մամուլի քարտուղարի պաշտոնում նշանակվել էր 2018-ի հոկտեմբերի 15-ին:

Հավելենք, որ երեկ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վիկտորյա Այդինյանը ևս ազատվել էր: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր․

«Այսօր, սեփական դիմումիս համաձայն, ազատվել եմ փոխվարչապետի օգնականի պաշտոնից։ Պետական ծառայությանս շուրջ 3 տարիները եղել են կյանքիս ամենաբարդ, պատասխանատու, բայց և ամենակարևոր ու սիրելի ժամանակահատվածը։ Պարո՛ն Ավինյան, սիրելի՜ գործընկերներ, շնորհակալություն վստահության ու արդյունավետ աշխատանքի համար»։

Իսկ նոյեմբերի 15-ին՝ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց գրառումից հետո ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն էր աշխատանքից ազատման ու «Քաղաքացիական պայմանագրից» դուս գալու դիմում ներկայացրել: