կարևոր
1720 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-03 12:34

Ես հիմա Ստեփանակերտ չեմ գնում, որովհետև իմ անվտանգությունը ապահովված չէ. Շուշիի բնակիչ

Ես հիմա Ստեփանակերտ չեմ գնում, որովհետև իմ անվտանգությունը ապահովված չէ. Շուշիի բնակիչ

Շուշեցիները այսօր հավաքվել էին Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց: Նրանք հանդիպեցին ՀՀ-ում Արցախի ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ:

Հանդիպումից հետո Սերգեյ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք տեղեկանում են արցախցիների խնդիրներին և ներկայացնում այդ խնդիրները Արցախի Հանրապետությանը, Արցախի օպերատիվ շտաբին և հայաստանյան գործընկերներին:

Շուշիի բնակիչ Նարինե  Գրիգորյանը լրագրողներին նշեց, որ եկել են Հայաստանի ներկայացուցչին ներկայացնելու, որ մտահոգվի կացարանների խնդրով.

«Մարդիկ կան, որ հյուրանոցում էին ապրում և հիմա պետք է ազատեն այն և խնդրեցինք Ղազարյանին, որ այդ հարցով զբաղվի: Մենք առաջինը հիմա պետք է մտածենք մեր անվտանգության մասին, հետո նոր տան մասին, ես հիմա Ստեփանակերտ չեմ գնում, որովհետև իմ անվտանգությունը ապահովված չէ»:

Հարցին, ինչո՞ւ եք ասում, որ  Ստեփանակերտը անվտանգ է, երբ բազմաթիվ արցախցիներ վերադառնում են Ստեփանակերտ, Նարինե Գրիգորյանը նշեց, որ ինքը աշխատում է դպրոցում՝ երեխաների հետ, իսկ Արցախում  չպայթած ռումբեր կան.

«Ես խորհուրդ կտամ, որ մինչև ամբողջ տարածքը չականազերծեն մարդիկ չվերադառնան, ես՝ որպես ծնող, վախենում եմ: Այսօր բարձրաձայնվեց նաև դպրոցների և մանկապարտեզների խնդրի մասին և Ղազարյանը ասեց, որ այդ հարցով զբաղվելու է: 4000 մարդ կար Շուշիում,  մի մասին արդեն ապահովվել են Ստեփանակերտում, մի մասին շտաբն է ապահովվել, մնացածներն էլ  Հայաստանի տարբեր շրջաններում են և այլն:

Ես չեմ ասում, որ մենք տուն ենք ուզում, Երևանում թեկուզ գյուղերում տեղ տրամադրեն: Երբ 90-ական թվականներին Աղդամի միջով Ստեփանակերտից Մարտակերտ էի գնում, մեզ քարկոծում էին և հիմա մինչև անվտանգությունը և կացարան չապահովվեն, չենք վերադառա»: