կարևոր
1070 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-03 12:05

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 260 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 260 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 260 նոր դեպք: Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 147 636 դեպք: Ապաքինվել է ևս 2 947 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 124 568:

Կորոնավիրուսից մահացել է ևս 45 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 1 387:

Կարանտինային ռեժիմում է 1 974 մարդ, ինքնամեկուսացման մեջ՝ 50 544-ը: