կարևոր
1815 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-03 11:32

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը 3 ահաբեկչական տարր է վնասազերծել Իրանի հյուսիս-արևմուտքում

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը 3 ահաբեկչական տարր է վնասազերծել Իրանի հյուսիս-արևմուտքում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երեք ահաբեկչական տարր է վնասազերծել երկրի հյուսիս-արևմուտքում: Այս մասին հայտնում է «Mehr» լրատվական գործակալությունը:

Գործակալությունը նշում է, որ Արևմտյան Ադրբեջան նահանգում վնասազերծված տարրերը մտադիր էին ահաբեկչություն իրականացնել Իրանի Իսլամական Հանրապետությունում:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը նաև մեծ քանակությամբ զենք, զինամթերք և կապի միջոցներ են առգրավել:

Կան հաստատված տվյալներոր Ադրբեջանի Հանրապետությունը Թուրքիայի միջոցով վարձկան ահաբեկիչների է տեղափոխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտիսեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմում օգտագործելու համարԱհաբեկիչների մի մասը տեղակայվել է Իրանի հյուսիսային սահմանին: