կարևոր
1248 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-03 11:22

Մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժիսկար դ՛Էստենը

Մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժիսկար դ՛Էստենը

Դեկտեմբերի լույս 3-ի գիշերը կյանքի 95-րդ տարում վախճանվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ՛Էստենը: Այդ մասին հաղորդել են ֆրանսիական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով պետության նախկին ղեկավարի շրջապատին:

Ժիսկար դ՛Էստենը մահացել է Լուար եւ Շեր դեպարտամենտում գտնվող իր կալվածքում: Այս տարվա նոյեմբերին նրան հոսպիտալացրել էին սրտի անբավարարության պատճառով: Արդյունքում նախկին նախագահն սկսել էր ապաքինվել, եւ նրան դուրս գրեցին հիվանդանոցից: Ժիսկար դ՛Էստենը Ֆրանսիայի նախագահն է եղել 1974 թվականի մայիսի 27-ից մինչեւ 1981 թվականի մայիսի 21-ը:

1981 թվականին նա իր թեկնածությունն Է առաջադրել երկրի նախագահի երկրորդ ժամկետի համար. Ժիսկար դ՛Էստենը պարտություն կրեց սոցիալիստ Ֆրանսուա Միտերանից: 2001 թվականին Ժիսկար դ՛Էստենը գլխավորել է եվրոպական Կոնվենտը, որն ստեղծվել էր Եվրոպական միության սահմանադրության նախագիծը մշակելու համար, որին, վերջին հաշվով, վիճակված չէր կայանալ: ԵՄ-ի երկրների լիարժեք սահմանադրության փոխարեն հավանություն տվեցին դրա զգալիորեն պարզեցված տարբերակին՝ Լիսաբոնի պայմանագրին: