09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Թուրքիայում գրանցվել է հերթական երկրաշարժը: Երկրաշարժը զգացվել է Սղերդ (թուրքերեն՝ Սիիրթ) նահանգի Կուրթալան քաղաքում դեկտեմբերի 3-ին՝ առավոտյան 08:45-ին:
Ըստ Կանդիլիի աստղադիտարանի երկրաշարժի հետազոտման ինստիտուտի կողմից արված հայտարարության՝ երկրաշարժն ունեցել է 5.1 մագնիտուդ ուժգնություն: Երկրաշարժի հիպոկենտրոնը եղել է ծովի մակերևույթից 2.2 կմ խորության վրա և զգացվել է նաև Բաթման, Դիարբեքիր և Մարդին շրջաններում:
Երկրաշարժի հետևանքով զոհերի կամ վիրավորների մասին դեռևս որևէ հայտարարություն չի արվել: