կարևոր
1631 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-03 10:59

ԼՂ-ում ևս մեկ դպրոցում վերականգնվել է ուսումնական գործընթացը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

ԼՂ-ում ևս մեկ դպրոցում վերականգնվել է ուսումնական գործընթացը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Լեռնային Ղարաբաղի հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի դպրոցներից եւս մեկում վերսկսվել է ուսումնական գործընթացը:  Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Նախօրեին ռուս խաղաղապահներն ամբողջությամբ ավարտել են Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի տարածքի ականազերծման աշխատանքները, աջակցել են շինարարական աշխատանքների իրականացմանը և ապահովել են անհրաժեշտ գույքի և սարքավորման մատակարարման անվտանգությունը:

Ուսումնական ծրագիրը հարմարեցվել է այնպես, որ աշակերտները կարողանան լրացնել հակամարտության գոտում ռազմական գործողությունների պատճառով բաց թողնված դասերը:

Ռուս զինծառայողների ջանքերի շնորհիվ այլ բնակավայրերում ևս իրականացվում են քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ: Աշխատանքները իրականացվում են տարածքների և օբյեկտների ականազերծումից հետո:

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ռազմական ինժեներների կողմից ականազերծվել է ավելի քան 34 հեկտար տարածք, շուրջ 12 կմ ճանապարհ, ստուգվել է ավելի քան 110 տուն եւ սոցիալական օբյեկտ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 1077 պայթուցիկ առարկա: