530 դիտում, 2020.12.02 23:04

«Արժանապատվության երթ»՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Դեկտեմբերի 2-ի երեկոյան, մայրաքաղաքի Մաշտոց-Սայաթ-Նովա խաչմերուկից՝ Արամ Խաչատրյանի արձանի մոտից, մեկնարկել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հերթական բողոքի երթը, որն այս անգամ կրում էր «Արժանապատվության երթ» անունը:

Ինչպես հենց իրենք՝ երթի մասնակիցներն են նշել Նիկոլ Փաշինյանն իր ապաշնորհության պատճառով, հանձնել է Շուշին, Բերձորը, Քարվաճառն ու Քաշաթաղը: Այժմ էլ շարունակում է  արդարանալ, թե դրանով պատերազմ է կանգնեցրել:

Երթի մասնակիցները համարում են, որ Շուշին հայ ժողովրդի արժանապատվությունն է եւ այն հանձնելը թշնամուն անընդունելի քայլ էր երկրի ղեկավարի կողմից:

Բողոքի երթի մասնակիցները քայլերթի ժամանակ պահանջել են վարչապետի հրաժարականը: Երթն ավարտվել է կառավարության շենքի մոտ:

Մանրամասնում է Հայկ Սահակյանը։