1412 դիտում, 2020.12.02 22:40

Դեկտեմբերի 3-ին կհայտարարվի՝ ո՞վ է վարչապետի՝ ընդդիմության թեքնածուն

Դեկտեմբերի 3-ին կհայտարարվի՝ ո՞վ է վարչապետի՝ ընդդիմության թեքնածուն

Դեկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերը նախատեսել են մեծ համապետական հանրահավաք, որի ընթացքում ընդդիմության վարչապետի թեկնածուն հանդես կգա ծրագրային ելույթով:

Իսկ թե ո՞վ է թեկնածուն, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի վստահեցմամ, կհայտարարվի վաղը՝ դեկտեմբերի 3-ին:

«Մեր ուզածն է ձեւավորել ազգային իշխանություն, ժամանակավոր կամ անցումային այնպիսի կառավարություն, որի անելիքներն այս պահին հրատապ են, որը, ցավոք սրտի, այս իշխանությունը ոչ միայն չի գիտակցում, այլ նաեւ հասարակության մի էական հատվածի՝ հակառակն է տրամադրում, շարունակելով իր ապատեղեկատվությունը, հասարակության մեջ պառակտումները, առանց հասկանալու, որ դրանով ինքն ավելի է թուլացնում մեր պետությունը»,- ասել է Մինասյանը: