466 դիտում, 2020.12.02 20:04

ԱԱԾ հաղորդագրության համար պետք է դիմել դատարան. փաստաբան

ԱԱԾ հաղորդագրության համար պետք է դիմել դատարան. փաստաբան

Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ, փաստաբանների պալատի անդամ Էլինար Վարդանյանի գնահատմամբ ԱԱԾ այսօրվա հաղորդագրության մեջ փորձ է արվում զանգվածային անկարգությունները կապել կոնկրետ քաղաքական գործիչների և կուսակցությունների հետ, ինչն անընդունելի է:

«ԱԱԾ այսօրվա հաղորդագրության մեջ փորձ է արվում զանգվածային անկարգությունները կապել կոնկրետ քաղաքական գործիչների և կուսակցությունների հետ։

Մտահոգիչ է, որ ԱԱԾ-ն որոշել է շարժվել այս սյուժեով։ Հուսամ հասկանում են, որ սա բերելու է ներքին լրացուցիչ և անհարկի լարվածության։ Սա կեղծ ուղղություն է, որովհետև բոլորի աչքի առաջ է կատարվել պատմությունը, և ոչ ոք չէր կարող նախօրոք իմանալ, որ վարչապետը գիշերը բոլորից թաքուն կստորագրի նման փաստաթուղթ։ Կա տպավորություն, որ այնքան թաքուն է արվել, որ նույնիսկ ԱԱԾ-ն չի իմացել։

Ինչևէ։ Հաղորդագրության մեջ հիշատակվող անձինք և կազմակերպությունները վստահաբար պետք է դիմեն դատարան, պահանջեն փոխհատուցում, սա արժանապատվության հարց է։ Այս հարցում նրանք պետք է արժանանան հանրային բարձր աջակցության, քանի որ ԱԱԾ նման գործելակերպը պարզապես անընդունելի է։ Ոչ մի բանից հետևություն չի արվու՞մ»,- գրում է Էլինար Վարդանյանը:

Հավելենք, որ աառվոտյան Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել,որում նաև պնդումներ և եզրահանգումներ էին ներկայացված: