466 դիտում, 2020.12.02 19:54

Բողոքի ակցիայի մասնակցին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվի. «Փաստինֆո»

Բողոքի ակցիայի մասնակցին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվի. «Փաստինֆո»

Նոյեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Ամիրյան փողոցում քաղաքացիների բողոքի ակցիայի ժամանակ ակիվիստին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվի։

«Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հայտնել է, որ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում է կայացվել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ դիմողի բողոքի բացակայության հիմքով։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները բողոքի ակցիա էին կազմակերպել Երևանի կենտրոնում` Ամիրյան–Մաշտոց խաչմերուկում` փակելով փողոցի երթևեկությունը։ Ակցիայի ժամանակ «Գազել» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի ենթարկեց ակցիայի մասնակիցներից ՀՅԴ երիտասարդական միության անդամ Սեդա Մակարյանին։