1828 դիտում, 2020.12.02 19:42

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները վաղը 18։00-ին կփակեն Երևանի փողոցները

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները վաղը 18։00-ին կփակեն Երևանի փողոցները

Վաղը՝ ժամը 18։00-ին, կոչ ենք անում Երևանի տարբեր փողոցներում իրականացնել անհնազանդության ակցիաներ։ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիների «Արժանապատվության երթ»-ի ժամանակ հայտարարվեց ՀՅԴ երիտասարդական միության անդամ Գոռ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ պետք է փակել փողոցներ ու ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում տեղ չունի։

«Ժամը վեցին ապակենտրոն սկզբունքով փակում ենք Երևանի փողոցները», - հայտարարեց նա։