կարևոր
555 դիտում, 10 ամիս առաջ - 2020-12-02 19:03

Վարչապետն առաջնահերթ է համարել գերիների եւ զոհվածների մարմինների փոխանակումը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Կայացել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը: Կորոնավիրուսային համաճարակի պատճառով՝ այս անգամ այն անցկացվել է առցանց ձեւաչափով: Նիստի ընթացքում քննարկվել են կազմակերպության շրջանակում դաշնակցային փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ու միջազգային անվտանգության արդիական խնդիրների շուրջ:

Հայաստանի վարչապետն իր ելույթում խոսել է արցախյան պատերազմից, առաջնահերթ համարել ցանկացած սադրանքի բացառումն ու գերիների ու զոհվածների մարմինների փոխանակումը: Նիկոլ Փաշինյանը նշել է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով եւ Արցախի ու Հայաստանի միջեւ կապն ապահովող Լաչինի միջանցքով տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբն այսօր հանդիսանում է այս տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության պահպանման երաշխավորը:

ՀԱՊԿ նիստից այլ մանրամասներ ներկայացնում է Մարինե Մելիքսեթյանը: