386 դիտում, 2020.12.02 18:55

Ստեփանակերտում և Շուշի-Լիսագոր հատվածում մեկ օրում ականազերծվել է 4 հեկտար տարածք, 1 կմ ճանապարհ․ ոչնչացվել է 17 պայթյունավտանգ առարկա․ ՌԴ ՊՆ

Ստեփանակերտում և Շուշի-Լիսագոր հատվածում մեկ օրում ականազերծվել է 4 հեկտար տարածք, 1 կմ ճանապարհ․ ոչնչացվել է 17 պայթյունավտանգ առարկա․ ՌԴ ՊՆ

ՌԴ խաղաղապահ ուժերը Լեռնային Ղարաբաղում շարունակում են իրավիճակի շուրջօրյա հսկողություն իրականացնել: Բոլոր դիտակետերից  տվյալներ ստանալու համար տեղադրվել են տեսաձայնագրման շարժական համակարգեր: Հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկվում է շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ- մայոր Իգոր Կոնաշենկովը.

Ռուս խաղաղապահներն ապահովում են արցախցիների անվտանգ վերադարձն իրենց բնակավայրեր, ցուցաբերվում է հումանիտար օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

Ականազերծման աշխատանքները շարունակվում են Ստեփանակերտում և Շուշի-Լիսագոր հատվածում: Վերջին մեկ օրում ականազերծվել է 4 հեկտար տարածք, 1 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացվել է 17 պայթյունավտանգ առարկա:

Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է 38 հեկտար տարածք, ավելի քան 12կմ ճանապարհ, 117 տուն և սոցիալական կառույց: Հայտնաբերվել և ոչնչացվել է 1100 պայթյունավտանգ առարկա:

Ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի  աջակցությամբ շարունակվում են դիերի որոնումները: