362 դիտում, 2020.12.02 18:45

Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 27 հազար արցախցի. ՌԴ ՊՆ

Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 27 հազար արցախցի. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել ևս 1168 արցախցի: Այս մասին ասված է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում:

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ վերադարձած քաղաքացիների ընդհանուր թիվն արդեն ավելի քան 27 հազար է:

«Ստեփանակերտի 8-րդ դպրոցում այսօր վերսկսվել է նաև ուսումնական գործընթացը: Ուսումնառությունը սկսել է ավելի քան 400 աշակերտ: Դպրոցը վերականգնվել է ռուս խաղաղապահների օգնությամբ»,- ասված է ՌԴ ՊՆ կայքում:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործել Լեռնային Ղարաբաղ: