440 դիտում, 2020.12.02 18:21

ՄԻԵԴ-ը վերանայել է Հայաստանն ընդդեմ Թուրքիայի գործը և վերացրել Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը

ՄԻԵԴ-ը վերանայել է Հայաստանն ընդդեմ Թուրքիայի գործը և վերացրել Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը

ՄԻԵԴ-ը վերանայել է Հայաստանն ընդդեմ Թուրքիայի գործը և վերացրել Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը։ Այս մասին տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։

«2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև ստորագրված համատեղ հայտարարությունը հիմք ընդունելով՝ Թուրքիայի Հանրապետությունը ս.թ. նոյեմբերի 17-ին դիմել է Եվրոպական դատարան՝ չեղարկելու իր հանդեպ կիրառված միջանկյալ միջոցի որոշումը: 

Դեկտեմբերի 1-ին Եվրոպական դատարանը, հիմք ընդունելով վերոգրյալ հայտարարությունը, վերանայել է Թուրքիայի նկատմամբ 2020 թվական հոկտեմբերի 6-ին Հայաստանն ընդդեմ Թուրքիայի գործով միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը և վերացրել Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը:

Միաժամանակ ՄԻԵԴ-ը վերահաստատել է, որ Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը շարունակում է մնալ ուժի մեջ»,-ասված է հայտարարությունում: