536 դիտում, 2020.12.02 18:04

Երևանի Հանրապետության հրապարակում ամանորյա տոնածառն այս տարի չի տեղադրվելու․ քաղաքապետի մամուլի խոսնակ

Երևանի Հանրապետության հրապարակում  ամանորյա տոնածառն այս տարի չի տեղադրվելու․ քաղաքապետի մամուլի խոսնակ

Երևանի Հանրապետության հրապարակում  ամանորյա տոնածառն այս տարի չի տեղադրվելու: Լուրը հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Այս տարի տոնածառը չի տեղադրվելու հրապարակում: Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել նաև, որ մայրաքաղաքում ամանորյա զարդարանք նույնպես չի լինելու»,- նշել է Կարապետյանը:

Նոյեմբերի 24-ին ավագանին որոշեց ամանորյա միջոցառումների իրականացման համար նախատեսված 100 մլն դրամը ուղղել Ստեփանակերտին՝ կապիտալ բնույթի աշխատանքների իրականացման նպատակով: Գումարը հատկացվելու է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնողական կապիտալ աշխատանքների իրականացման նպատակով: