454 դիտում, 2020.12.02 16:34

Նոյեմբերին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվել է 197 երեխա

Նոյեմբերին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվել է 197 երեխա

2020 թվականի նոյեմբեր ամսին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվել է 197 երեխա՝ 107 տղա եւ 90 աղջիկ։

Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 108 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, 34-ը՝ Գավառի, 24-ը՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 23-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում, 8-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

2019 թվականի նոյեմբեր ամսին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվել է 211 երեխա՝ 110 տղա, 101 աղջիկ։